Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

ԵԼՔ-ը Պյոտր Սվիտալսկուն է հայտնել ընտրական գործընթացների մասին իրենց մտահոգությունները

ԵԼՔ-ը Պյոտր Սվիտալսկուն է հայտնել ընտրական գործընթացների մասին իրենց մտահոգությունները
16.03.2017 | 21:36

Մարտի 16-ին ԵԼՔ դաշինքի կենտրոնական գրասենյակում դաշինքի անդամներ Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանը, Մանե Թանդիլյանը և Արտակ Զեյնալյանը հյուրընկալել են ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկուն և քաղաքական հարցերի պատասխանատու Անդրեա Խալուպովային։

Հանդիպման ընթացքում քննարկվել են խորհրդարանական ընտրություններին վերաբերող հարցեր՝ նախընտրական քարոզարշավի ընթացքի և ներքաղաքական իրավիճակի շուրջ։
Դաշինքի անդամները դեսպանին հայտնել են ընտրական գործընթացների մասին իրենց մտահոգությունները։

Դիտվել է՝ 949

Մեկնաբանություններ